top of page
  • Writer's pictureGayane

Ինչու՞ է CRM -ը կարևոր ՀԿ-ների համար

Updated: Dec 4, 2020


Որպես հասարակական կազմակերպություն վստահաբար ունենում եք մի շարք խնդիրներ, որ գլխացավանք են առաջացնում։ Ժամանակակից աշխարհի դրական կողմերից մեկն էլ այն է, որ հիմա ավելի արագ և հեշտ է խնդրիներին լուծում տալը։

Մի պահ պատկերացնենք ՀԿ ների կյանքը և հասկանանք՝ ինչը կարող է բարդացնել այն։

  • մեծ քանակությամբ տվյալներ, որոնք պահվում են տարբեր տեղերում, և մի անուն գտնելու համար երկար ժամանակ է ծախսվում փաստաթղթերի կույտ, որ նախատեսվածից շատ տեղ է զբաղեցնում սենյակում

  • դոնորների մասին ժամկետանց տվյալներ, որոնք խանգարում են կենտրոնանալ կարևորների վրա

  • ֆինանսավորողներին հաշվետվություն տալու երկար և ժամանակատար պրոցես, որ դանդաղեցնում է ցանկալի արդյունքին հասնելը

Կարդացի՞ք և հիշեցի՞ք ձեր ՀԿ-ի խնդիրները, չէ՞ (եթե չէ, ապա կարող եք այս հոդվածը ուղարկել ձեզ ծանոթ ՀԿ-ների անդամներին)։ Իրականում մենք այսպես միայն խնդիրներից խոսելու համար չէ, որ այստեղ ենք, այլ լուծման մասին պատմելու։

Ուրեմն, եթե նպատակ ունեք առաջ տանելու ձեր հասարակական կազմակերպությունը և աշխատելու առավել արդյունավետ՝ լուծելով առկա խնդրիները, ապա անշուշտ ձեզ CRM է պետք։

Հիմա կմտածեք, որ ֆինանսավորումը խնդիր է ՀԿ-ների համար և տեխնիկական, ծրագրային ապահովումը առաջին տեղում չեն, որքան էլ որ կարևոր լինեն բիզնեսի կառավարման մեջ։ Այո, այդպես է, բայց այստեղ էլ կա համապատասխան մոտեցում։

Salesforce CRM -ը ունի նաև դրա լուծումը և արտոնյալ պայմաններ է առաջարկում ոչ առևտրային կազմակերպությունների համար։ Այստեղ զգալիորեն ծախսեր են կրճատվում նաև ամպային տեխնոլոգիա լինելու շնորհիվ։

Նորարար տեխնոլոգիաների մասին ինֆորմացիան բազմազան է և այս ամենի մեջ կողմնորոշվելը դժվար է թվում, բայց մեն 2 կետով կբացահայտենք՝ ինչու է կարևոր ձեր ՀԿ-ի համար Salesforce CRM ունենալը։



  1. Salesforce Non Profit Cloud-ը արդյունավետ է և ճկուն է գրանտների, կամավորների և դոնորների մասին տեղեկությունը մի տեղ պահելու և հեշտությամբ կառավարելու հարցում։ Ամեն ինչ մեկ տեղում ունենալով կարող եք տարբեր տեսանկյուններից վերլուծել տվյալները և ըստ դրա էլ պլանավորել հետագա քայլերը ավելի շատ դոնորներ ներգրավելու համար։



2. Գինը և սպասարկումը առավելագույնս հասանելի են դարձված ցանկացած հասարակական կազմակերպության համար։ Salesforce-ը մեծ ֆինանսական աջակցություն է ցույց տալիս ոչ առևտրային կազմակերպություններին՝ տրամադրելով զեղչային փաթեթներ։

Հիմա արդեն ավելի ակնհայտ են CRM-ի կարևորությունը և տրամադրվող առավելությունները, չէ՞։ Եթե մինչև վերջ կարդացիք և հարցեր առաջացան, ապա գրեք մեզ ամեն տեղ՝

140 views0 comments
bottom of page