Առաջարկվող Ծառայություններ
ERP & CRM ծրագրերի խորհրդատվություն, ներդնում և մշակում
ERP & CRM ծրագրերի խորհրդատվություն, մշակում և ներդնում
ՍիստրոՏեխ ընկերությունը, SYSTRONICS ընկերության հետ համատեղ, առաջարկում է ERP & CRM ծրագրերի խորհրդատվություն, մշակում և ներդնում , ինչպես նաև հետվաճառքային սպասարկում։ Մենք մասնագիտացված ենք մի շարք ամենահայտնի ERP և CRM համակարգերում և հանդիսանում ենք Salesforce, Sage, Microsoft, SAP և Epicor կազմակերպությունների հավաստագրված գործընկերը:
Մեր գործունեության հիմնական ուղղություններն են՝
-
բիզնես պահանջների հավաքագրում և գնահատում, բիզնես գործընթացների ավտոմատացման նախագծում
-
CRM համակարգերի խորհրդատվություն, ներդնում, վաճառքի (և այլ) բաժինների աշխատանքի ավտոմատացում, հետվաճառքային սպասարկում
-
ERP համակարգերի խորհրդատվություն, ներդնում, ինչպես նաև հետվաճառքային սպասարկում

Բիզնես կառավարման համակարգերի պատվերով մշակում
Բիզնես գործընթացների ավտոմատացումը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, արագությունը և արտադրանքի որակը՝ նվազեցնելով մարդկային սխալների հավանականությունը։
Մեր կողմից առաջարկվող հիմնական ծառայություններն են՝
-
բիզնես գործընթացների վերլուծություն և պահանջների հավաքագրում
-
բիզնես գործընթացների ավտոմատացման ծրագրերի նախագծում, մշակում, կառուցում և ներդնում
-
հետվաճառքային սպասարկում

Ծրագրային հավելումների (add-on) մշակում Sage 300-ի համար
ՍիստրոՏեխ ընկերությունը, SYSTRONICS ընկերության հետ համատեղ, առաջարկում է մի շարք ծրագրային հավելումների՝ add-on-ների մշակում Sage 300 ERP-ի համար։ Մեր կողմից մշակված ծրագրային հավելումները ինտեգրվում են Sage 300-ի հետ և զգալիորեն բարելավում վերջինիս ֆունկցիոնալությունը։ Մեր ծրագրային հավելումները վաճառվում են ամբողջ աշխարհով մեկ՝ համապատասխանեցված լինելով տարբեր ոլորտներում առկա պահանջներին։
