top of page
  • Writer's pictureGayane

Հեռավար աշխատանք և ամպային CRM։ Ինչպե՞ս պահպանել աշխատանքի արդյունավետությունը պանդեմիայի ժամանակ

Updated: May 26, 2020

Այսօր ու այսօրվանից, կամ երեկվանից (դե նայած երբ կարդաք) բազմաթիվ ընկերություններ ինչպես նաև մենք անցնում ենք հեռավար աշխատանքի և բիզնեսը հեռավար կառավարելիս շատերի մոտ կարող են առաջանալ մի շարք հարցեր ու խնդրիներ։

Աշխարհում այս պահին գլոբալ խնդիրներ են առաջացել վիրուսների և պանդեմիաների պատճառով և շատ բիզնեսներ Հայաստանում և աշխարհում փորձում են անցնել հեռավար աշխատանքի։ Արդեն երկու օր է, ինչ ՍիստրոՏեխը ամբողջ թիմով տանից է աշխատում և որպես թվային հեղափոխության կողմնակից, պատրաստ ենք օգնել բոլոր լոկալ բիզնեսներին ավելի արդյունավետ դարձնել հեռավար աշխատանքը։

Արդեն նորություն չէ, որ տեխնոլոգիաները օրեցօր զարգանում են, և հերթը հասել է նաև Հայաստանում բիզնեսի ավտոմատացմանը և ամպային տեխնոլոգիաների զարգացմանը։ Ժամանակները փոխվել են, և հիմա տեխնոլոգիաների զարգացումը բերել է նրան, որ ամեն ինչ հասանելի է ամենուրեք՝ աշխարհի ցանկացած կետից, այդ թվում նաև տանից։


Դե 2020 թվականի համար տանից աշխատելը այլևս նորություն չէ, բայց շատ բիզնեսներ դեռ կանգնում են խնդրի առաջ, երբ հերթը հասնում է ընդհանուր փաստաթղթերով աշխատելուն, տվյալները հասանելի, բայց ապահով դարձնելուն կամ թիմի հետ անընդհատ կապի մեջ լինելուն (ի դեպ, այս ամենը մի տեղում)։ Դե ասում են նախկինում նույնիսկ հացն էին “տալոնով” գնում, բայց, լավ, եկեք դա մոռանանք և այս ինքնամեկուսացման օրերին կենտրոնանանք աշխարհի դրական կողմերի վրա։ Դրական կողմերից է ամպային տեխնոլոգիան։ Ինչու՞ ամպային և ի՞նչ կապ ունի դա մեր բիզնեսի և CRM համակարգերի հետ - ուղիղ կապ, կամ էլ ավելի ճիշտ ամպային կապ: 😉

Արդեն նախորդ հոդվածում (եթե բաց ես թողել, ներքևում եմ թողնում) խոսել ենք CRM-ի արդյունավետության մասին, հիմա էլ չէինք կարող ուղղակի չկիսվել ձեզ հետ ու չասել, թե որքան կարևոր և արդյունավետ է ամպային CRM -ը հեռավար աշխատանքի դեպքում։

Մի պահ մի քիչ շեղվենք ու նկարագրենք, թե ինչ տեսակի CRM-ներ են լինում։ Հա, գիտեմ, նկարագրությունները միշտ ձանձրալի են լինում ու շատ գիտակրթատեխնիկա-ոչ-հանրամատչելի լեզվով (հենց այս բառի պես), բայց դե կփորձենք կարճ կապել։

Ուրեմն, CRM համակարգերը գնահատելիս և համեմատելիս պետք է հաշվի առնել երկու տարբերակ՝ լոկալ սերվերային և ամպային: Լոկալ սերվերային համակարգը տեղադրված է ընկերության սերվերի վրա և հնարավոր է օգտագործել միայն մեկ վայրից, մինչդեռ ամպայինը հասանելի է ամենուրեք Համացանցի միջոցով և տեղադրված է 3-րդ կողմի սերվերի վրա։

Այստեղ կրճատվում են լոկալ սերվերի ծախսերը և համակարգը ավելի հասանելի ու ապահով է դառնում։

Եթե չհասցրիք նկատել, նկարագրությունն արդեն վերջացել է, և հիմա կարող ենք տեսնել՝ ներկա պահին CRM-ի ո՞ր տեսակն է շահեկան մեր բիզնեսում ճկունություն ապահովելու համար։

Եվ այսպես, որպես CRM և ERP ծրագրերի ոլորտում մասնագիտացած և տարիների փորձ ունեցող ընկերություն մեր ընտրությունն է ամպային սերվերով աշխատող CRM-ը։ Մի քիչ հետո կքննարկենք, թե ինչու՞։



Նախ ավելի պարզ լինելու համար ասեմ, որ եթե մի անգամ օգտվել եք Gmail -ից, ապա արդեն պատկերացնում եք, թե ինչպես է աշխատում ամպային սերվերը։ Այն ծրագրին մուտք է ապահովում համացանցի օգնությամբ ցանկացած սարքավորման միջոցով և թույլ է տալիս ընկերության աշխատակիցներին ունենալ ընդհանուր ռեսուրսներ և ինֆորմացիա կիսել գտնվելով տանը, դրսում կամ գրասենյակում։

Հիմա անցնենք մեր CRM-ներին։ Ինչպես արդեն տեսաք, մենք ՍիստրոՏեխում քվեարկում ենք ամպային CRM համակարգերի օգտին։ Ամպային առաջատար CRM հարթակները, ինչպիսին է Salesforce-ը, ունեն շատ բարձր ֆունկցիոնալություն, որը թույլ է տալիս ինտեգրել մարկետինգի ավտոմատացման և հաճախորդների սպասարկման համակարգերը՝ հաճախորդների տվյալների համար ամբողջական և ամպային էկոհամակարգ ապահովելու համար։

Առավելությունները միշտ ավելի ակնհայտ են դառնում համեմատության մեջ, և մենք էլ հաջորդ պոստում մի քանի չափանիշով կհամեմատենք ամպային և սերվերային համակարգերի վրա աշխատող CRM - ները։

CRM համակարգերի և Հայաստանում արդեն սպասարկվող աշխարհի N1 ամպային Salesforce CRM -ի մասին ավելին իմանալու համար կարող եք գրել մեզ ամեն տեղ․


114 views0 comments
bottom of page