ՍիստրոՏեխը ներկայացնում է աշխարհի #1 CRM պլատֆորմը՝ «Salesforce»-ը, Հայաստանում։
Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`
• բիզնես պահանջների հավաքագրում և գնահատում
• Sales Cloud-ի ներդնում
• Service Cloud -ի ներդնում
• ծրագրի հարմարեցում բիզնեսի պահանջներին
• հետվաճառքային սպասարկում

Ի՞նչ է Salesforce-ը

«Salesforce»-ը հայտնի է որպես բիզնես գործընթացների, մասնավորապես, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման աշխարհի #1 CRM պլատֆորմ։
Ի՞նչ է CRM-ը
CRM-ը հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման հզոր համակարգ է, որի ներդնումը նոր քայլ է դեպի նոր բիզնես իրականություն: Այն հաճախորդների բազայի հետ աշխատանքի առավել պրոֆեսիոնալ մոտեցում է, որը կօգնի Ձեզ ընդլայնել հաճախորդների հետ փոխգործակցության սահմանները, բարելավել ծառայության մատուցման որակը, կատարել ճշգրիտ վերլուծություններ անալիտիկ գործիքների միջոցով:
Ինչո՞ւ հենց Salesforce

Ինչպես արդեն նշեցինք, «Salesforce»-ը աշխարհի #1 CRM պլատֆորմն է։ Այն ամպային (cloud) տեխնոլոգիաների հիմքի վրա ստեղծված գործիք է, որից օգտվում է ավելի քան 150.000 ընկերություններ ամբողջ աշխարհում։ Այն հնարավորություն է տալիս՝
-
տեսնել հաճախորդների տվյալները մեկ հարթակում
-
անհատականացնել hաճախորդների փորձառությունը օգտագործելով արհեստական բանականություն (Artificial Intelligence)
-
պահել Ձեր հաճախորդների և Ձեր տվյալները ապահով և վստահելի հարթակում
-
ամրապնդել հաճախորդների հետ փոխհարաբերությունը
-
ղեկավարել և էապես ավելացնել Ձեր վաճառքները
-
կրճատել ընթացիկ ծախսերը
-
բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը
-
սահմանել ամբողջ գործունեության վերահսկողություն
-
կառավարելի և տեսանելի դարձնել պրոցեսները և ռիսկերը
-
ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունը
-
կատարել վերլուծություն` գնումների, վաճառքների, հաճախորդների դիմումների վերաբերյալ
Փաստերը՝ թվերով

150,000 +
հաճախորդներ ամբողջ աշխարհում

120 միլիարդ
շուկայական կապիտալացում

4,000 +
ինտեգրված ծրագրեր
AppExchange-ում
Նրանք վստահում են Salesforce-ին, իսկ դո՞ւ։








