Հաճախորդներին տրամադրե՛ք լավագույն սպասարկում աշխարհի #1 CRM-ի հետ
Բարձրացրե՛ք հաճախորդների գոհունակությունը 32%-ով՝ ներդնելով հաճախորդների սպասարկման ամբողջական համակարգ։
Service Cloud
Ի՞նչ է Salesforce Service Cloud-ը
Salesforce Service Cloud-ը հաճախորդների սպասարկման առցանց ծրագրային լուծում է։ Այն հնարավորություն է տալիս հավաքագրել հաճախորդների տվյալները զանգերի կենտրոններից, սպասարկման կենտրոններից, ինչպես նաև սոցիալական ցանցերից մեկ ամպային (cloud) հարթակում։ Այնպես որ, անկախ հաճախորդների՝ ձեզ հետ կապ հաստատելու միջոցից, դուք կարող եք հաճախորդներին մատուցել անհատական և արագ ծառայություն մեկ հարթակից կապի ցանկացած միջոցով:
Այն գործնականում ավելի է հեշտացնում հաճախորդների սպասարկման բաժնի աշխատանքը, հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդարացնել, այլև գերազանցել հաճախորդների ակնկալիքները՝ ապահովելով արագ և արդյունավետ սպասարկում:
Այլևս կարիք չկա միաժամանակ տարբեր ծրագրային լուծումներ օգտագործել․ հաճախորդների սպասարկման ժամանակատար գործընթացը մնում է անցյալում։
Salesforce Service Cloud-ի առավելությունները
Customer Service
Ունենալով հաճախորդների տվյալների ամբողջական պատկեր՝ նրանց խնդրին տվեք արագ և արդյունավետ լուծում։

Field Service
Բարձրացրեք առաջին իսկ կոնտակտից խնդրին լուծում տալու
հավանականությունը, անկախ նրանից, ծառայությունը մատուցվում է գրասենյակում թե դրանից դուրս։

Self Service
Ձեր հաճախորդներին հնարավորություն տվեք ինքնուրույն օգտվել տեղեկատվական ֆորումներից՝ նրանց ներգրավելով Salesforce համայնքում։

Digital Engagement
Մատուցեք անհատական ծառայություններ թվային հարթակում՝ էլ․ նամակագրության, չատի և սոց․ կայքերի միջոցով։

AI for Service
Արհեստական ինտելեկտը ձեզ կօգնի՝
-
առանձնացնել հաճախակի տրվող հարցերը
-
արագացնել խնդրի լուծման գործընթացը
-
հեշտացնել ինքնասպասարկումը:
