top of page
  • Writer's pictureGayane

Կամավորների համակարգումը Salesforce -ում

volunteering

Ամբողջ աշխարհում հասարակական կազմակերպությունների շարժիչ ուժը կամավորներն են։ Նրանք նվիրում են իրենց ժամանակը և ջանքերը հասարակության բարօրության համար և իրենց ներդրումն են ունենում իրենց իսկ համայնքների ապագայի ստեղծման գործում։

Այս ամենը լավ գիտակցելով ՀԿ-ներին մնում է միայն առավելագույնս սատարել և խրախուսել կամավորներին՝ գնահատելով և արդյունավետ կառավարելով նրանց ջանքերը։

Այսօր, առավել քան երբևէ զգացվում է կամավորների կարիքը հենց Հայաստանումում։ Կամավորների ջանքերը նպատակին ծառայեցնելու համար անհրաժեշտ է համակարգված կառավարում և հետևողական աշխատանք։

Կամավորների գրանցումը, աշխատանքի բաժանումը և արդյունքերի վերլուծությունը կարող է ժամանակատար լինել, եթե իրականացվի թղթերի և ձեռքով աշխատանքի միջոցով։


Լավագույն լուծումը, որ կարող ենք առաջարկել այսօր՝ կամավորների ջանքերը ավելի արդյունավետ դարձնելու համար, կառավարաման ավտովատացման համակարգն է։ Ավտոմատացումը կօգնի հասնել ձեր ՀԿ-ի նպատակներին և մեծացնել սոցիալական դրական ազդեցությունը և ներգրավել հասարակության ավելի լայն շերտերի։

Եթե էլի եք եղել մեր կայքում, ապա հաստատ արդեն գուշակեցիք, որ մեր լուծումը Salesforce CRM -ն է։ Այն օգնում է միասնական տվյալների բազայի միջոցով տեսնել և ըստ անհրաժեշտության բաշխել կամավորներին, համապատասխանեցնել կամավորների հմտությունները առկա աշխատանքի հետ։

Ավտոմատացման համակարգի մասին ավելի պարզ պատկերացում ստանալու համար կետերով առանձնացնենք ՝ ինչ գործընթացներ կարող եք իրականացնել Salesforce for Non-Profits - ի միջոցով։


1․Գրանցել, համակարգել և գնահատել կամավորների հմտությունները։

Կամավորների հավաքագրումը բավականին աշխատատար գործընթաց է։ ՀԿ-ները հաճախ փնտրում են կոնկրետ գիտելիքներով և հմտություններով անհատների, որոնք կնվիրվեն գործին և կօգնեն հասնել ձեր նպատակներին։

Salesforce -ի միջոցով կամավորների համակարգողը կարող է մարքեթինգային արշավներ սկսել և հետևել արդյունքներին իրական ժամանակում։ Հնարավորինս արագ կազմակեպել և պլանավորել իրադարձությունները, որոնց համար անհրաժեշտ է լինելու կամավորների օգնությունը։ Լավագույն տարբերակը իրադարձության մասին հայտարատություն տարածելը և գրանցման պատուհան թողնելն է ձեր կայքում։ Դրանից հետո Salesforce-ը հնարավոր է կցել ձեր վեբ կայքին, որպեսզի գրանցման բոլոր տվյալները ավտոմատ լրացվեն և դասավորվեն Salesforce -ում՝ ըստ նախապես սահմանված աղյուսակների։



2․Աշխատանքը հանձնարարել կամավորին՝ հիմնվելով նրա նախասիրությունների և հմտությունների վրա։

volunteers in salesforce
Volunteers

Ձեռքի տակ պահելով կամավորների տվյալները, նրանց հմտությունները և հետաքրքրությունների մասին մանրամասները կկարողանաք հեշտությամբ նրանց ներգրավել ցանկալի և հաճելի աշխատանքներում։ Կամավորական աշխատանքում ամենակարևոր գործոնը երկկողմ բավարարվածությունը և կարևորության զգացումը ապահովելն է։

 
 

Ավտոմատացման համակարգը ինքը կհամապատասխանեցնի գործը համապատասխան կամավորների հետ՝ կրճատելով ադմինիստրատիվ առաջադրանքները ձեր թիմի համար։ Եթե ձեր կամավորը հաճույքով է կատարում իր սիրելի գործը, ուրեմն դուք կկարողանաք ապահովել կամավորների հետ մշտական կապը և ստեղծել յուրահատուկ կամավորության մշակույթ։



3․Կատարել կամավորական ծրագրերի խորը և ամբողջական վերլուծություն՝ հիմնվելով հավաքված տվյալների վրա։


Ցանկացած ծրագրի համակարգման ավարտին ուղղակի անհրաժեշտություն է հետ հայացք գցել և վերլուծել արդյունքները։ Salesforce -ը մի տեղում պահում և հեշտությամբ հաշվետվության է վերածում ձեր ունեցած բոլոր տվյալները։


Տվյալների վերլուծությունը կարևոր է ոչ միայն խորհրդի անդամներին հաշվետվություն ներկայացնելու համար, այլ նաև տեսնելու ձեր ջանքերի արդյունքները, սխալները և օբյեկտիվորեն գնահատել ձեր աշխատանքը։ Վերլուծությունը կարող է օգնել հասկանալ, թե որքանով եք հասել տարեսկզբին դրված նպատակներին և ինչ ուղղությամբ պետք է զարգանաք ծրագրի մյուս փուլերում։


Այս 3 կաևոր առանձնահատկությունները հասանելի են Salesforce CRM -ում, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

bottom of page