top of page
  • Writer's pictureGayane

Ինչպե՞ս մեծացնել դրամաշնորհային մրցույթում հաղթելու հավանականությունը

Updated: Dec 24, 2020


Բարդ հարց է, չէ՞։ Շատ լուծումներ կան այս խնդրին, բայց այն, ինչ հիմա կտեսենք կապված է նորագույն տեխնոլոգիաների հետ։ Վերնագրի հարցի պատասխանը շատ կարճ ասեմ, հետո խորանանք - այստեղ կախարդանք չկա, միայն արդյունավետ և ավտոմատացված կառավարում։

Եթե մեզ հետևում եք, ապա պետք է արդեն ծանոթ լինեք CRM-ի գաղափարին, եթե հանկարծ բաց եք թողել կարդացեք այստեղ, որ ձեզ համար էլ պատկերը ամբողջական լինի։

CRM- կոնցեպտը ի սկզբանե առևտրային կազմակերպությունների համար է եղել, բայց տեխնոլոգիան չէր կարող ուղղակի անտեսել հասարակական կազմակերպություններին և հարմարեցրին CRM- ը ՀԿ-ների պրոցեսներին։

CRM-ի միջոցով ՀԿ - ները կարող են կառավարել կամավորների աշխատանքը, արշավները ինչպես նաև դրամաշնորհային նախագծերը։

 

Մեր նախորդ ամսվա վեբինարում ավելի մանրամասն տեսեք ՀԿ-ների CRM-ի առավելությունները։

 

Նորագույն տեխնոլոգիաները առաջարկում են գրանտների պրոցեսի կառավարում pipeline ի մոդելով: Pipeline-ը կազմված է մի քանի փուլերից, որից յուրաքանչյուրն էլ ունի իր փոքր “առաքելությունը” (deliverable): Նախագծի պլանավորման փուլում սահմանում եք ժամկետները և անցնում գործի։

Հիմա նույնը պատկերներով տեսնենք․ CRM-ում այն պատկերվում է path-ի տեսքով, որպես նպատակին հասնելու ճանապարհ։


Path: The Key to Managing Stages in the Grant Process

Նկարի օրինակում գործընթացի ուղին բաժանված է 4 քայլից՝ prospecting, LOI submitted, application submitted, closed. Յուրաքանչուր կազմակերպություն ինքն է սահմանում այս քայլերը և համակարգը ներդնելիս հաստատվում է որպես ընդունված կարգ։ Անունները և քայլերի քանակը կարող եք սահմանել և հնարավոր է նաև անգլերենից բացի այլ լեզուներով։

Պատկերավոր ներկայացնելը մեծապես օգնում է ամբողջ պրոցեսի կառավարմանը։ Բոլոր տվյալները մի տեղում են, ցաքուցրիվ եղած չեն առանձին աղյուսակներում և ֆայլերում։ Իրար կողք դնելու դեպքում շատ ավելի հեշտ է տեսնել նախագիծը բոլոր կողմերից, գտնել ռիսկերը, լրացնել բացթողումները։ 365 աստիճանի տեսանելիությունը բացառում է, որ դուք կզրկվեք դրամաշնորհը ստանալու հանրավորությունից ձեր որևէ թերության պատճառով։ Տվյալները պահվում են ամպային սերվերների վրա և սպասարկվում են մասնագետների կողմից և երբևէ ձեր նախագծի առաջընթացը չի կանգնի միայն տեխնիկական խնդրի՝ սերվերի որևէ տեխնիկական մասի շարքից դուրս գալու պատճառով։


Դրամաշնորհային նախագծի մեկ այլ կարևոր մաս է կազմում ժամկետների մեջ տեղավորվելը։ Ֆոնդերը հաճախ նախագծի այս կամ այն քայլի համար սեղմ ժամկետներ են դնում, պահանջում են հաշվետվություններ։ Այս քայլերը և դրանց ժամկետները CRM- ում սահմանելով բացի ավտոմատ հիշեցումներից դուք կստանաք նաև “խելացի հուշումներ”, թե որ քայլը կօգնի այս պահին հաջողության հասնելու համար։ CRM-ի լեզվում դրան անվանում ենք “Helpful Hints for Upcoming Due Dates”։ Ժամկետները կառավարելիս կարող եք ընտրել օրինակ դիմումը ներկայացնելու օրը որպես վերջնաժամկետ և դրանից առաջ անհրաժեշտ բոլոր առաջադրանքները կապեք այդ վերջնաժամկետի հետ, որպեսզի պատրաստ լինեք ժամանակին։

Ժամկետները կառավարեցինք և քայլելով հասանք մեր նպատակին, ստացանք դրամաշնորհը և մի կարևոր մաս մնաց՝ հաշվետվություն կազմելը։ Պատկերացնենք արդեն ունենք մեր բոլոր քայլերը, ֆինանսական տվյալները մի տեղում, մեզ մնում է միայն սահմանել հաշվետվության անհրաժեշտ դաշտերը և տվյալները տեղադրել այդ ֆայլի մեջ։


Հիմա արդեն ունենք CRM, որը (ի դեպ մինչև 10 օգտատիրոջ համար ամբողջությամբ անվճար) տրամադրում է դրամաշնորհին հասնելու քայլերը կառավարելու գործիքներ, տեսնում ենք մեր բոլոր գործողությունները մի տեղում և եթե նույնիսկ այս անգամ չենք ստանում դրամաշնորհը արդեն փորձ ունենք և կարող ենք մյուս նախագծին ավելի լավ պատրաստվել։

Հաջողություն ենք մաղթում ձեր դրամաշնորհային ծրագրին՝ արդեն ժամանակակից գործիքներով։ Մեր նախորդ հոդվածում կգտնեք նաև այլ օգտակար գործիքներ, որպեսզի մեծացնեք ձեր ՀԿ-ի արդյունավետությունը։


bottom of page