top of page
  • Writer's pictureGayane

Կախարդական 3 բաղադրիչ, որոնք կօգնեն քեզ հաղթահարել տնտեսական ճգնաժամը

Updated: Dec 24, 2020



Եթե վաճառքն օպտիմալացնելու և լավացնելու ուղիներ ես փնտրում և ուզում ես կրճատել ծախսերը, ապա մի՛ փոխիր ալիքը. սա հենց քեզ համար է:

Արի պատկերացնենք հայտնվել ես մի սենյակում, ուր ամենուրեք քաոս է. բոլոր իրերը թափված են սենյակով մեկ, և չգիտես որտեղից սկսես հավաքել: Մոտավորապես այսպիսի մի երևույթ է տեղի ունեցել վերջերս աշխարհում, սահմանափակումների պատճառով, և պետք է հնարավորինս շուտ շտկել այս իրավիճակը:

Հիմա պատկերացրու, որ ունես մի կախարդական հայելի, որը կարող է քեզ ցույց տալ, թե որտեղից կարող ես սկսել մաքրությունը և թե ուր դնես յուրաքանչյուր իրը: Մեր օգտագործած կախարդական հայելին Business Intelligence գործիքներն են. Հիմա կհարցնես <<Լավ, իսկ ի՞նչ կախարդանքի մասին է խոսքը>>: Տեղին էր հարցը, ինչ խոսք: Հիմա ասեմ:

1.Կախարդական առաջին բաղադրիչը՝ կանխատեսող վերլուծական գործիքն է (լավ է չէ՞ հնչում), որն օգնում է գնահատել ծախսի կամ արժեքի փոփոխության ազդեցությունը, հետևել փոփոխություններին, որոնք առաջատար ցուցանիշներում արագ աճ են ապահովում և կանխատեսում են առաջարկների միտումները: Այս վերլուծության շնորհիվ ավելի հաճախ կարող ես բացահայտել աճելու հնարավորությունները տնտեսության անկանխատեսելի մարտահրավերների աշխարհում:

2.Կախարդական երկրորդ բաղադրիչն արդյունավետության կառավարման հնարավորությունն է, որը մատնանշում է այն բաժինները, որոնք իրենց չեն արդարացրել և որտեղ պետք է կրճատել ծախսերը: Երբ ցանկանաս համեմատել և կապակցել կատարածդ գործողությունները, ֆինանսական վերլուծությունները, և կատարողական կառավարումը վերլուծության միջոցով, այլևս ստիպված չես լինելի ժամեր ծախսել կամ անքուն գիշերներ անցկացնել աղյուսակներ լրացնելու կամ զեկույցներ գրելու վրա: BI-ը կանի դա քո փոխարեն: Հրաշալի է, չ՞է: Այն կօգնի նաև գնահատել աշխատակիցների կատարողականը, առանց քեզ ստիպելու ի մի բերել բոլոր զեկույցները տարբեր աղբյուրներից:

3.Կախարդական վերջին բաղադրիչը եկամուտն առավելագույնին հասցնելու հնարավորթյունն է: Այս բաղադրիչի շնորհիվ կկարողանաս գնահատել առկա հաճախորդներին և գործընթացները `վաճառքը մեծացնելու համար:

BI-ը քեզ հնարավորություն կտա հասանելիություն ունենալ քո հաճախորդների բոլոր տվյալներին ընդամենը մեկ վայրից՝ օգնելով քեզ լավացնել սեգմենտացիան և հաճախորդների թիրախավորումը և շատ ավելի լավ սպասարկել առկա հաճախորդներին:

Հիմա նորից կհարցնես <<Լավ, իսկ ինչո ՞ւ են հենց հիմա խոսում այս կախարդական գործիքի մասին>>: Չեմ զլանա, կպատասխանեմ ընկերս: Որովհետև, միթե՞ դեռ չեմ ասել, այն կօգնի թեթևացնել ճգնաժամի հետևանքները:


Թերևս գաղտնիք չէ, որ մեր օրերում բիզնեսները բավականին ծանր ժամանակաշրջան են ապրում, իսկ կորուստներն ի մի բերելն ու բալանսավորելը դառնում են ավելի ու ավելի դժվար այդ անամոթ COVID-19-ի անկանխատեսելի հետևանքների պատճառով: Բայց մի վախեցիր և մի հուսահատվիր, որովհետև մենք ունենք Business Intelligence:


Հիմա երբ հասել ես այս կետին, արդեն մոտավորապես գիտես, թե ինչպես է կարելի հաղթահարել այդ մարտահրավերները: Այնպիսի պայմաններում, որում այժմ հայտվել ենք մենք, արդյունավետ Business Intelligence և վերլուծական հարթակ ունենալն էական նշանակություն ունի ցանկացած կազմակերպության համար; BI լուծումները կօգնեն քեզ արժեքավոր պատկերացում կազմել գործառնական կատարողականության վերաբերյալ և նույնիսկ մասշտաբայնացնել այն՝ բարձրացնելու համար կանխատեսման քո հնարավորությունները՝ ներկայիս տնտեսական միտումների հիման վրա:

Եթե օգնության անհրաժեշտություն առաջանա քո բիզնեսի կարիքները բավարարելու համար լավագույն BI ընտրելու հարցում, պարզապես իմաց տուր մեզ հետևյալ էլ. հասցեով՝ sales@systrotech.am:



60 views0 comments
bottom of page