top of page

Դժվար ժամանակներ են, բայց մենք թույն նորություններով ենք եկել 

family-device-footer-hi.png

Ձեր թիմը կարող է օգտագործել Salesforce Essentials-ը 3 ամիս անվճար

Sign Up Here

Ձեզնից նման ռեակցիա ստանալու համար նախ ասենք, թե ի՞նչ է Salesforce Essentials-ը

3.png
2.png
1.png

Salesforce Essentials-ն ամպային CRM համակարգ է, որն իր մեջ ներառում է վաճառքի և սպասարկման թիմերին անհրաժեշտ ավտոմատացման գործիքակազմը։ Այն ընկերություններին տալիս է այն ամենն ինչ անհրաժեշտ է ունեցած տվյալները համակարգելու, արդյունավետ օգտագործելու, ավելի արագ վաճառելու և հաճախորդներին ավելի լավ սպասարկելու համար։

Պահեք հաճախորդների մասին ամբողջական ինֆորմացիան մեկ համակարգում

Հետևեք ձեր վաճառքի ողջ ընթացքին՝ առաջին կոնտակտից մինչև գնում․ ամեն ինչ մեկ վայրում

Սպասարկեք ձեր հաճախորդներին հեռախոսով, չատով, էլեկտրոնային նամակներով, սոցիալական ցանցերում

Կառավարեք ձեր բիզնեսը հեռախոսի հավելվածով

Ու՞մ համար է այն նախատեսված

Salesforce Essentials-ը նախատեսված է փոքր բիզնեսների համար, քանի որ այն լինելով ամպային CRM համակարգ չի պահանջում հավելյալ ծախսեր՝ կապված տեխնիկական և ծրագրային ապահովման, մեծ ծավալի հիշողությամբ սարքերի, անվտանգության ապահովման հետ։

Սակայն, միևնույն ժամանակ, ավելի խոշոր ընկերությունների համար այն կարող է հանդիսանալ Salesforce CRM-ին ծանոթանալու, Salesforce միջավայրում աշխատելու, Salesforce-ի առավելությունները բացահայտելու և CRM հմտությունները զարգացնելու հրաշալի միջոց։

Կարճ ասած՝ Salesforce Essentials-ը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են իրենց և իրենց բիզնեսի համար բացահայտել աշխարհի #1 CRM պլատֆորմը։

Ինչպե՞ս գրանցվել

Ծրագրի 90-օրյա անվճար օգտագործումը կարող եք սկսել գրանցվելով այստեղ՝

Մենք պատրաստ ենք ձեզ տրամադրել խորհրդատվություն, օգնել ձեզ համակարգի կարգավորման, ինչպես նաև թիմի ուսուցման հարցում։

Կցանկանա՞ք իմանալ ավելին

ՍիստրոՏեխի կողմից կազմակերպված Salesforce Essentials Workshop-ի ձայնագրված տարբերակը կարող եք դիտել այստեղ։

Կարող եք ներբեռնել նաև Workshop-ի ուղեցույցը, որը կօգնի Ձեզ Salesforce Essentials համակարգի կարգավորման հարցում։   

Salesforce Essentials-ի

90-օրյա անվճար տարբերակի գործարկման մասին մանրամասներ իմանալու համար կապ հաստատեք մեզ հետ 

Շնորհակալություն, մենք ստացել ենք Ձեր նամակը և Ձեզ հետ կապ կհաստատենք 2 աշխատանքային օրվա ընթացքում։

Բացահայտե՛ք, թե ինչու է աշխարհում  ավելի քան 150,000 ընկերություն իր բիզնեսը վստահում  հենց Salesforce CRM-ին։

bottom of page