top of page
  • Writer's pictureGayane

Ինչու՞ աշխատել ՍիստրոՏեխում։ 4+1 առավելություն քեզ համար

Updated: May 26, 2020

Եթե քեզ հարցնեի, թե ինչ է նշանակում « գերազանց գործատու» արտահայտությունը մեր օրերում, քո պատասխանը, հավանաբար, կլիներ․ «Օքեյ, ամենաառաջին ու կարևորագույն կետը՝ գործատուն հարգում է իր աշխատակիցներին, օրենքները, և մտածում է հասարակության մասին՝ չի վնասում»։ Եվ քո պատասխանը ճի՛շտ կլիներ․գերազանց գործատուն օգտակար է և՛ իր աշխատակիցների, և՛ հասարակության համար առհասարակ։

Սակայն, այս նյութում հիմնականում կանդրադառնանք, թե մրցունակ աշխատավարձից բացի էլ ինչ բենեֆիթներ ունեն ՍիստրոՏեխի աշխատակիցները։ Ինչու և ինչպես է ՍիստրոՏեխը այս 20 տարվա ընթացքում պայքարել տնտեսական վայրիվերումներին, և դեռ ունի բավականաչափ ուժ ու կորով շարունակելու՝ իր թիմի հետ ձեռք ձեռքի՝ միասին։

Աշխատակցի համար գերազանց կազմակերպությունն իրենից ներկայացնում է.

  • միջավայր, որտեղ կատարածդ աշխատանքով քեզ բավարարված ես զգում

  • ունես նոր բաներ սովորելու ու աճելու հնարավորություն

  • երբ թիմակիցներդ ավելին են քան պարզապես գործընկերներ

Մեր աշխատակիցները կհաստատեն, որ ՍիստրոՏեխը իր մեջ համախմբում է վերը նշված չափորոշիչները։

Ինչպես աշխարհի յուրաքանչյուր ծայրում, այդպես էլ մեզ մոտ աշխատում ենք շաբաթը հինգ օր, սակայն շատ-շատ գործատուներից տարբերվում ենք յուրահատուկ մանրուքներով։

Մենք բոլորս գտնվում ենք մի մեծ նավի վրա, որը բազում խոչընդոտների հանդիպելով, գնում է դեպի մեծ նպատակներ։ Մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով գնում ենք նոր շուկա գրավելու, թեկուզ եթե արդյունքները անմիջապես տեսանելի չեն։ Համոզված ենք՝ մեզանից յուրաքանչյուրը մի մեծ շարժիչ ուժ է այդ մեխանիզմում։ Այսպիսով, որպիսի մեր ճամփան լինի հարթ, մենք օգնում ենք միմյանց, կյանքը դարձնում ավելի հարմարավետ, առաջարկելով մեր թիմակիցներին հետևյալ լրացուցիչ բենեֆիթները։


1. Առողջության ապահովագրություն


Կենցաղային բարդությունների դեմ պայքարելն ավելի հեշտ է, երբ առողջ ես և ուժեղ։ Իսկ առողջական խնդիրների դեմ պայքարելը հեշտանում է, երբ կողքիդ են վստահելի մարդիկ։ Ցավոք, առողջական խնդիրներն առաջանում են, երբ ամենաքիչն էիր սպասում (իրականում, դրանք, առհասարակ, երբեք էլ սպասված չեն), այսպիսով, օգնության է հասնում Առողջության ապահովագրությունը։ Մենք Աառողջության ապահովագրություն ենք առաջարկում ոչ միայն մեր աշխատակիցներին, այլ նրանց ընտանիքի անդամերին նույնպես։ Ապահովագրությունն առաջարկում է մինչև 1.500.000 դրամի փոխհատուցում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։


2.Վկայագրեր/ուսուցում


Ողջ աշխարհով սփռված մեր գործընկերները գիտեն, որ մեր անձնակազմն ունի վկայագրեր համապատասխան ոլորտում։ Աշխատանքի անցնելու առաջին օրվանից սկսած, մեր աշխատակիցները անցնում են ակտիվ ուսուցման միջով, հանձնում քննություններ իրենց համապատասխան ոլորտում՝ ըստ կազմակերպության նորմերին պահանջների։

Երկար տարիներ շարունակ մենք SAGE-ի, Salesforce-ի, Microsoft-ի պաշտոնական գործընկերն ենք, միայն անունները բավարար են հասկանալու, թե ինչ որակի մասին է խոսքը։ Սովորելու գործընթացը շարունակական է, քանի որ արագ փոփոխվող ՏՏ ոլորտում հայտնվում են նոր տեխնիկաներ և մենք կարևորում ենք, որ մեր աշխատակիցները միշտ լինեն իրադարձությունների կիզակետում։


3․ Լրացուցիչ 4 օր արձակուրդ


Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, մեզանից յուրաքանչուրն ունի 20 օր ամենամյա արձակուրդի իրավունք, և մեր աշխատակիցները կարող են օգտվել իրենց արձակուրդից թե՛ միանգամից ամբողջությամբ, թե՛ մաս-մաս, ըստ իրենց նախընտրության։

Սակայն մեկ-մեկ անձնական գործերով կարճ ժամանակով դուրս գալու անհրաժեշտություն է առաջանում՝ բժշկի կամ բանկ այցելության,կամ մտերիմ ընկերոջը օդանավակայան ճանապարհերլու համար․ նման դեպքերի համար կարող ենք նաև օգտվել այս 4 օր լրացուցիչ արձակուրդից, թողնելով ժամանակ սպասված հանգստին։


4 .Մենք ՇԱԱԱԱՏՏՏՏ ենք սիրում մեր թիմակիցներին💖

Մենք ունենք մի մեծ առավելություն՝ փայլուն թիմ։ Թիմակիցներից յուրաքանչյուրը շատ յուրօրինակ է, մենք շատ տարբերվում ենք միմյանցից, բայց գիտենք՝ ընտանեկան մթնոլորտը աշխատավայրում անգնահատելի առավելություն է, երբ զգում ես, որ կարող ես կողքինիդ վստահել անձնական ու գործնական հարցերում։


Հատկապես COVID-19 համավարակի օրերին զգացինք, թե որքան ենք կարոտում պարզ և հասարակ զրույցները մեր գրասենյակում։

Եվ այսպես, մենք մեր սիրառատ թիմով հավաքվում ենք զվարճանալու, պարելու, արշավների՝ հատուկ առիթներով, կամ առանց առիթի։


Նույնիսկ մեր նախկին աշխատակիցները հաճախ այցելում են մեզ մի բաժակ սուրճի, մի շիշ մարտինիի, մասնակցում մեր կազմակերպած workshop-երին, կամ մեկ-մեկ, նույնիսկ հետ են գալիս մեզ մոտ աշխատելու 😊


+1. Հատուկ դեպքերում ֆինանսական օգնություն

Երբ ասում ենք ընտանեկան մթնոլորտ, մենք հենց դա էլ նկատի ունենք՝ ըն-տա-նիք։ Լինում են դեպքեր, երբ ընտանեկան խնդիրները գլուխ են բարձրացնում՝ ընտանիքի անդամի անժամանակ մահ, կամ, ուրախալի դեպքեր՝ ամուսնություն, երեխայի ծնունդ։ Նման հատուկ առիթներով մենք միշտ մեր թիմակիցների կողքին ենք՝ անկախ ամենից։

143 views0 comments
bottom of page