top of page
  • Writer's pictureGayane

3 կարևոր գործիք հեռավար աշխատելու համար

Updated: Dec 24, 2020


Մի անգամ արդեն խոսել ենք հեռավար աշխատելու մասին ամպային համակարգերի շրջանակներում, բայց քանի դեռ ինքնամեկուսացումը ակտուալ է, եկել եմ ձեզ մի քանի կարևոր գործիք փոխանցեմ, գնամ։

Մի պահ փաստա-վավերագրականով շեղվենք 1 րոպե, շատ չէ, խոստանում եմ ։D

Ուրեմն, հանրահայտ Gartner-ի հետազոտական թիմը բացահայտել է, որ բիզնեսների 74% տոկոսը արդեն պլանավորում է պանդեմիայի ավարտից հետո որոշ աշխատողների մշտապես ուղարկել հեռավար աշխատանքի (փաստեր սիրողների համար հղումը դնում եմ այստեղ


Լավ, հիմա հետ գանք մեր թեմային։ Գարտների մասին շեղումը այդքան էլ շեղում չէր, այլ ուղիղ կապ ուներ մեզ հետ։ Գարտներում բիզնես աշխարհի առաջատարների մտքերն են և բրիտանացի գիտնականների հետազոտություններից էլ շատ են տարբերվում։ Դե որ մարդիկ ասում են, ուրեմն հիմքեր ունեն և մի՞գուցե մեր ապագան հեռավար աշխատանքն է։

Ուրեմն եկեք պատրաստվենք ապագային։ Երեք գործիքները ընտրել եմ ըստ կարևորության և լուծվող խնդրիների արդիականության։


1․ Ամպային պահեստ - Փաստաթղթերի հասանելիություն

Ինչու գումար ծախսել թանկարժեք կոշտ սկավառակների վրա, եթե ընկերության կարևոր տվյալները կարելի է պահել հեռու ամպային պահեստում։

Ամպային տեխնոլոգիան ավելի անտանգ է կիբերհարձակումների համար, քանի որ անընդհատ թարմացվում և հսկվում է լավագույն մասնագետների կողմից։

Եկեք ընդունենք, որ լոկալ սերվերի տեխնիկական սպասարկման համար ավելի շատ ռեսուրս ենք ծախսում, և հատկապես եթե փոքր բիզնես ունենք ցանկալի չէ ավել գումար ծախսելը։

Ձեր փաստաթղթերը ապահով տեղում են, եթե նույնիսկ համակարգիչն է խաբանվել կամ մեկուսացված եք և հեռու եք սերվերից։


2․Quip, Slack- Թիմային աշխատանքի կառավարում


Ասում են, ժամանակ կար, որ տանից դու

րս էինք գալիս, գնում գրասենյակ․․․շուրջը գործընկերներն էին և հեշտ համագործակցում էին, բայց հիմա ինքնամեկուսացված ենք և կարիք ունենք օնլայն համագործակցելու։ Առաջարկում եմ մեր թիմի շատ սիրելի Quip-ը և Slack -ը։




Ի՞նչ առավելություններ ունեն այս գործիքները՝ խնայում են e-mail գրելու ժամանակը, ավելացնում են արդյունավետությունը, կրճատում են քննարկումների համար ժողովների քանակը։


3․ CRM- Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում (ՀՀԿ :-) )

Հասանք իմ և մեր ՍիստրոՏեխի թիմի ամենասիրելի, միակ և անկրկնելի CRM -ին։ Բոլոր բիզնեսների համար հաճախորդը առաջին տեղում է և բիզնեսի աճի ու զարգացման կարևորագույն աղբյուրներից մեկն է։

Ուրեմն ի՞նչ պետք է անենք, որ ճիշտ մոտեցում ցուցաբերենք յուրաքանչյուր հաճախորդին, միշտ կապի մեջ լինենք, ժամանակին և տեղին առաջարկ անենք և արդյունքում բինգո — վաճառված է։ Դե էլ չասեմ, հարցի միակ պատասխանն է՝ crm ունենալ։

Մենք սիրում ենք մեր crm- ը, որովհետև տարբեր թղթերի վրա համարներ չենք գրում ու կորցնում, հաճախորդների մասին ամեն ինչ գրած ունենք ու իրարից չենք հարցնում՝ բացում կարդում ենք զանգելուց առաջ, համ էլ մենք մեր crm-ում իրար նամակ ենք գրում, բայց միայն գործնական։

Գիտեմ՝ վերջերս շատ լսած կլինեք crm-երի մասին, բայց հիմա մեր սիրելին ասեմ որն է՝ Salesforce-ը։ Սիրում եք, չէ՞ 3-ը 1-ում սուրճերը, դե Salesforce -ն էլ բիզնեսի 3-ը 1-ումն է՝ ամպային է, crm է և արագ թիմային կապ է ապահովում։

Հիմա արդեն կարող եք ձեր 3-ը 1-ում սուրճը վայելել և աշխատել հեռավար, ես գնացի սուրճ լցնեմ։




95 views0 comments
bottom of page