Gayane
Ո՞րն է ՍիստրոՏեխի պատասխանը Covid-19-ին
Updated: May 26, 2020

Արդեն ակնհայտ է, որ երկար ժամանակ տանը մնալը դժվարացնում է մեր կյանքը և էլ ավելի շատ ազդում է մեր բիզնեսները կառավարելու պրոցեսի վրա։ Փաստերը արձանագրելուց բացի էլի լավ նորություններ ունեմ ձեզ համար այսօր։ Հիմա պատասխանեմ բոլոր հարցերին։
1.Ինչպե՞ս է մեր գործընկեր Salesforce - ը աջակցում փոքր բիզնեսներին COVID-19-ի ժամանակ։
ՍիստրոՏեխը և Salesforce- ը Հայաստանում կանգնած են փոքր բիզնեսների կողքին այս ճգնաժամային իրավիճակում և ներկայացում են նոր՝ Salesforce Care for Small Business ծրագիրը, որի շրջանակներում Salesforce Essentials-ը 3 ամսով տրամադրվում է անվճար։
*Ցանկացած տեխնիկական հարցով կարող եք դիմել ՍիստրոՏեխի թիմին։
2. Ի՞նչ է Salesforce Essentials-ը և ի՞նչ կտա իմ փոքր բիզնեսին
Salesforce Essentials-ը ամպային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված CRM համակարգ է՝ ստեղծված հատուկ փոքր բիզնեսի կառավարման համար։ Այն օգնում է միշտ հասանելի լինել ձեր հաճախորդներին և հեռավար կառավարել ձեր բիզնես գործընթացները ամենուր, քանի որ չի պահանջում լրացուցիչ սարքավորումներ՝ հասանելի է նաև հեռախոսով։
3. Ի՞նչ է առաջարկում Salesforce Essentials-ը Covid-19 -ին հաղթելու համար
Salesforce Essentials-ը 3 ամսով կլինի անվճար 10 օգտատերերի համար
4. Ինչպե՞ս գրանցվել ծրագրին
Շատ հեշտ․
1․ անցնում եք այս հղումով
2․ լրացնում եքտվյալները
3․ շնորհավորում եմ, դուք արդեն Salesforce CRM ունեք
5. Ի՞նչ է լինելու 3 ամիս հետո
Ծրագրի ավարտից հետո դուք ունեք 2 ընտրություն:
Շարունակել օգտագործել վճարովի բաժանորդագության տարբերակը, քանի որ արդեն շատ ակտիվ և աճող բիզնես ունեցաք այս 3 ամսում (գնի և սպասարկման հարցերով դիմում ենք ՍիստրոՏեխի թիմին)
Հետ եք վերցնում ձեր ներմուծած տվյալները, դադարեցնում եք անճար տարբերակը, պահում եք ձեր գրանցման տվյալները, որպեսզի հետագայում ՝ 1, 2, 3 ամիս կամ տարի հետո վերադառնաք Salesforce - ին, քանի որ շատ է օգնել բիզնեսի աճին
P.S.Ի՞նչ են անում մարդիկ ՍիստրոՏեխ- ում
Որպես ծրագրավորման և բիզնեսի ավտոմատացման ոլորտում արդեն 20 տարվա փորձ ունեցող ընկերություն՝ ՍիստրոՏեխը Հայաստանում զբաղվում է բիզնեսի ավտոմատացման համակարգերի մշակմամբ և ներդնումով։ 2019թ - ից ՍիստրոՏեխը Salesforce-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։