top of page
  • Writer's pictureGayane

Անվճար դասընթացներ ՍիստրոՏեխից։ Սովորենք` ինչպես զարգացնել բիզնեսը հենց հիմա

Updated: May 26, 2020

Սովորել, սովորել, սովորել ․․․ մի րոպե է, դարերը խառնել եմ, ․․․ասում եմ ինքնակրթվել, զարգանալ, անվճար դասընթացներ․․․հա, շատ թրենդային բառեր են այսօր համացանցում, դե իհարկե COVID-ից հետո։ ;-)

Քանի որ ևս առնվազն 10 օր #մնատանը ակտուալ է և տնտեսական խնդիրների մասին մտածելն էլ անխուսափելի, առաջարկում եմ օրական 10 րոպե, հա կատակ չի, միայն 10 րոպե տրամադրեք և անցնեք այս զվարճալի անվճար դասերը։

Զվարճալի, հաճելի և նմանատիպ այլ բառերը երբեմն այդքան էլ համատեղելիչեն թվում “դաս”-ին, չէ՞։ Դասը պետք է լուրջ լինի, տնայիններ ունենա, երկար ժամանակ խլի․․․չէ, եկեք դա մոռանանք և ցրվենք սովորելով։


Վստահ եմ, ինքնամեկուսացման արդեն անհաշվելի դարձած այս օրերին շատ եք հանդիպել անվճար դասընթացների, որոնք պահել եք bookmarks ում, որ մի օր անցնեք ֆիլմ դիտելու կամ սոցցանցերում աննպատակ թափառելու փոխարեն, բայց մեր ՍիստրՏեխի թիմը մի հետաքրքիր մշակույթ ունի, բոլորս ամեն օր 10 րոպե անցնում ենք այս հարթակի`Trailhead-ի, դասերից մեզ հետաքրքրող մեկը, հա նույնիսկ աշխատանքային ժամին ցրվելու համար։

Ինչպես հենց Trailhead-ում են ասում ՝ սովորելու ուրախ ուղին։ Ինչ՞ է Trailhead-ը։ Այն կրթական անվճար հարթակ է՝ հագեցած հեշտ, արագ և ուրախ դասերով։ Գրանցվում ենք այստեղ միայն էլ․փոստ նշելով։

Հանգիստ կարող եք ընտրել ձեր “սրտի” մոդուլները, օրինակ սրանք՝

Ինչու՞ եմ առաջարկում հենց այս մոդուլները։ Հիմա ասեմ․

  • Փոքր բիզնեսները ամենից շատն են վտանգված այսօր և հիմա ճիշտ ժամանակն է սովորել թե ինչպես կարելի էավտոմատացնել բիզնեսը՝ որպեսզի ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հաղթահարեք բոլոր տնտեսական մարտահրավերները։

  • Այս պահին բոլորս նախակովիդ-19յան շրջանի համեմատ ավելի շատ ենք scroll անում սոց․ կայքերում և հիմա ճիշտ ժամանակն է սովորել smm - ի գաղտնիքները, որպեսզի լինենք այնտեղ որտեղ մեր հաճախորդներն են։

  • Փոքր բիզնեսները չեն կարող իրենց ռեսուրսները վատնել ամեն գործընթացի համար պատասխանատու նշանակելու և բոլոր պրոցեսները անձամբ վերահսկելու վրա։ Այս դեպքում ավտոմատացումը ուղղակի փրկություն կլինի նրանց համար, և ավտոմատացման արդյունավետ գործիքների օգնությամբ կունենան արագ և հեշտ կառավարվող բիզնես։

Դե’ ինչ, առաջ դեպի զարգացում:

Ինչպես արդեն գիտեք, հարցերի դեպքում դիմում ենք ՍիստրոՏեխի թիմին։ Առողջ եղեք ։)


381 views0 comments
bottom of page