top of page
  • Writer's pictureGayane

Ինչու՞ հենց փոքր բիզնեսները ամենաշատը ունեն CRM -ի կարիք

Updated: May 26, 2020

Այո, հենց փոքր բիզնեսները ամենաշատը ունեն CRM-ի կարիք, քանի որ ամենառիսկային խմբում են: Եկեք բացահայտենք՝ ինչու։

Մի շատ տարածված կարծրատիպ կա, որ մեր իմացած բոլոր CRM- ները “մեծ խաղացողների” համար են, և փոքր բիզնեսների միայն երկարաժամկետ տեսլականում է լինում “Երբ մեծացնենք բիզնեսը, անպայման CRM կօգտագործենք” արտահայտությունը։ Մեր կատարած ուսումնասիրությունները հակառակն են փաստում։ Հենց առաջին հաճախորդի հետ ճիշտ և մտածված հարաբերություններ կառուցելը բիզնեսի աճի հիմքն է դառնում։


Հիմա ինչ՞, փոխե՞նք կարծրատիպերը, թե չէ, ավելի լավ է կոտրենք։ Երբ մտածենք, որ հաճախորդների հետ հարաբերությունները բիզնեսի հիմքն են, պարզ է դառնում CRM-ի կարևորությունը։ Հաճախորդը բիզնեսի կենտրոնում է և նրա մասին ցանկալի է իմանալ և պահել ամեն մի տեղեկություն։

CRM (ՀՀԿ) -ի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
 

Փոքր բիզնեսները, դժբախտաբար բացասական փորձից հետո են նկատում CRM- ի կարիքը, երբ օրինակ վաճառքի մասնագետը որոշում է դուրս գալ աշխատանքից և իր հետ տանում է ձեր հաճախորդների կոնտակտային տվյալները կամ սպասարկման թիմը փորձում է հասկանալ հաճախորդի դժգոհության պատճառը, բայց բավարար տվյալներ չունի վերլուծության համար:

Այս խնդիրները առաջացումից շատ ավելի շուտ կանխելու համար պետք է հենց բացման պահից բիզնեսում ներդնել խելացի համակարգեր։


Եթե դեռ հարցեր են մնացել CRM- ի հետ կապված, ապա եկեք մի քանի հարցով ինքնավերլուծություն անենք։

Եկեք հիմա կարդանք այս հարցերը և պատասխանենք։

1․ Վստա՞հ եք, որ ձեր բոլոր պոտենցիալ հաճախորդների հետ կապը չեք կորցնում և ժամանակին հասցնում եք “ճիշտ տեղում” լինել նրանց որոշում կայացնելիս։

2․ Արդյո՞ք ձեր հաճախորդների տվյալները մի տեղում հավաքված են, հասանելի են բոլորին, և ոչ ոք հույսը չի դնում “ես իմ հաճախորդին հիշում եմ” գործոնի վրա։

3․ Կարո՞ղ եք 5 րոպեում հաշվետվություն կազմել վերջին 3 ամիսների կորցրած հաճախորդների մասին և վերլուծել, գտնել կորցնելու պատճառները և ուղղել սխալները։

4․ Արդյո՞ք ձեր վաճառքի մասնագետը կարող է արագ գրանցել նոր հաճախորդի մասին տվյալներ, երբ գրասենյակից դուրս է գտնվում, թե պե՞տք է հիշի, թղթի վրա գրի, մինչև հաջորդ աշխատանքային օրը։

Եթե այս հարցերից գոնե մեկին պատասխանել եք “ոչ”, ապա ձեզ իրոք CRM համակարգ է պետք հենց հիմա։ Մի սպասեք բիզնեսը մեծացնելուն։ Այս ներդրումը անելով արագացնում եք նոր հաճախորդներ ունենալու ու ավելի շատ վաճառքներ գրանցելու հնարավորությունները, քանի որ ունեք մի համակարգ, որի շնորհիվ ձեր որոշումները ավելի արագ և ճիշտ են լինում։

Հետևեք մեր բլոգի նյութերին, որպեսզի միասին ավելի մանրամասն պացահայտենք բիզնեսը զարգացնելու գաղտնիքները։

Բաժանորդագրվեք, որպեսզի առաջինը իմանաք՝ ինչ քայլերով է պետք ընտրել CRM հենց ձեր բիզնեսի համար։

102 views0 comments
bottom of page