top of page
  • Writer's pictureGayane

Բիզնեսի ավտոմատացման 3 առավելությունները

Updated: Feb 23, 2021

Salesforce-ի կողմից վերջերս հրապարակված ընդհանուր վաճառքների մասին հաշվետվությունը ասում է, որ վաճառքի մասնագետները կամ ներկայացուցիչները իրենց ժամանակի 66% -ը ծախսում են ադմինիստրատիվ և ոչ-վաճառքային աշխատանքի վրա։ Մտածելու առիթ է չէ՞, ախր փոքր թիվ չէ, որ ուշադրություն չդարձնենք։ Այս խնդրի լուծումը հնարավոր է ավտոմատացման շնորհիվ։

Ինչպես գիտեք արտադրամասերում արդեն ամեն ինչն է ավտոմատացված աշխատում, և գործարարները հասկանալով ավտոմատացման առավելությունները ձգտում են ավտոմատացնել նաև բիզնեսի կառավարումը և ամենօրյա գործընթացները, արհեստական բանականությունն էլ մի կողմից է մարդկանց աշխատանքը փոխում և հեշտացնու։ Երկակի կարծիք կա ավտոմատացնան և ընդհանրապես տեխնիկայի ազդեցության մասին, բայց մենք ՍիստրոՏեխում սեփական փորձով ենք տեսել ավտոմատացման դրական կողմերը։


Եթե համեմատենք բիզնես կառավարելը կարագ արտադրելու հետ ակնհայտ է դառնում, որ ավտոմատացումը արդյունավետ է և արագացնում է պրոցեսները՝ բերելով ավելի շատ եկամուտ և մեծացնելով վաճառքները։ Հա, հենց կարագ արտադրելը, որը ժամանակին արվում էր ձեռքով, այժմ ավտոմատացված է և արտադրությունը մեծացել է։ Այս տեսանյութում կարող եք տեսնել՝ ինչ նկատի ունեմ, շատ հետաքրքիր գործընթաց է։ Դե իհարկե ավանդական ձեռքով աշխատանքը գնահատելի է, բայց ոչ այդքան արդյունավետ, և 21-րդ դարում շատ կարևոր է իմանալ ավտոմատացման առավելություններից առնվազն այս 3-ը, որպեսզի ժամանակը մեր կողքով չանցնի։


1․ Բիզնես պրոցեսների ավտոմատացումը CRM-ի միջոցով կրճատում է վաճառքի մասնագետի զբաղվածությունը 7-10 ժամով։ Այդ թանկագին ժամանակը վաճառողը կարող է ծախսել նոր հմտություններ ձեռք բերելու կամ ինչու չէ ավելի շատ վաճառելու վրա։

Salesforce CRM -ը օգնում է ավտոմատացնել հաճախորդներին follow-up անելու գործընթացը և եթե նույնիսկ 2 մասնագետ է աշխատում մեկ հաճախորդի հետ, ապա բոլոր զանգերը, նամակները պահվում են մեկ տեղում, և ամեն անգամ կարիք չի լինում մյուս աշխատողից հարցնել՝ վերջին անգամ ինչ է խոսել հաճախորդի հետ կամ բանակցությունները որ փուլում են։


2․ Ավտոմատացումը կանխում է անուշադրության սխալների պատճառով գործընթացների դանդաղումը, և համակարգված տվյալներ ունենալով շատ արագ կկարողանաք գտնել և ուղղել բոլոր սխալները։ CRM համակարկում կան առանձին dashboard-ներ, որոնք ցույց են տալիս բոլոր գործընթացները մի տեղում և ձեր ընկերության 360 աստիճան պատկերը ունենալով կգտնեք բոլոր թերությունները և արագ առաջ կգնաք։

3․ Հաշվետվությունների ավտոմատացումը ուղղակի փրկություն է վաճառքի մասնագետների և մենեջերների համար։ Ոչ ոք չի սիրում excel աղյուսակի մեջ ձեռքով ամեն ինչ մուտքագրել, հետո հաշվետվություն պատրաստել ամեն ամիս։ Օրական հաշվետվությունները կարող են ուղարկվել ձեր էլ․ հասցեին ամեն առավոտ և ըստ դրա ավելի արագ կպլանավորեք օրվա գործերը։

Sales Cloud-ում հնարավոր է նաև ստանալ անհատական հաշվետվություններ ցանկացած պահի, և վաճառքի մասանգետը կարող է արագ տեսնել ՝ որքան է նրան մնացել այդ ամսվա սահմանված վաճառքը կատարելուն։

Այս կորսված ժամանակը վերականգնվում է CRM-ի Chatter ֆունկցիայի շնորհիվ, որը նման է սոցիալական կայքի նամակագրության և ցանկացած պրոյեկտի մասին կարող եք խոսել հենց պրոյեկտին վերաբերվող փաստաթղթերում մեկնաբանություն թողնելով։


Պատկերացնում եք, որ էլ ոչ ոք չի շտապի ժողովի և երկար քննարկումներ չեն ծավալվի՝ թողնելով աշխատանքը։ Chatter -ը նաև կրճատում է օրական ստացած մեյլերի քանակը, որը վաճառքի մասնագետների համար հասնում է օրական 998-ի, որոնք էլ պետք է բացել, կարդալ, դասավորել ըստ նշանակության, մի խոսքով դրա վրա էլ օրական 2 ժամ ենք կորցնում։

Ամփոփե՞նք ժամանակի խնայողությունները։ 34% շաբաթական և 31% էլ աղյուսակով հաշվետվություն չկազմելով։ Մի խոսքով, արդեն մտածեք՝ խնայած ժամանակը ինչպես եք օգտագործելու վաճառքները գերակատարելու և ավելի շատ հաճախորդ սպասարկելու վրա։

Եթե դեռ էլի եք ուզում լսել վաճառքների ավտոմատացման մասին, ապա դիտեք Salesforce Sales Cloud -ի վեբինարը, կամ ավելի անհատական մոտեցման համար գրեք մեզ և կկազմակերպենք հատուկ ձեր ընկերության կարիքներին համապատասխան դեմո։


165 views0 comments
bottom of page