top of page
  • Writer's pictureAshkhen

3 պատճառ` ինչու ձեր բիզնեսն ունի բջջային CRM համակարգի կարիք

Updated: Dec 24, 2020


բջջային CRM համակարգեր, բջջային CRM հավելված, SYSTRONICS, SystroTech, Salesforce

Բջջային CRM համակարգերի կարևորությունը ձեր ընկերության համար


Մարտիկն ուղևորվում է ռազմի դաշտ թշնամու դեմ մինչև իր վերջին շունչն ու արյան վերջին կաթիլը կռվելու հաստատակամությամբ։ Բայց հասնելով առաջնագիծ՝ նկատում է, որ մոռացել է իր հետ վերցնել իր զենքը, զրահն ու սուրը։ Ինչպե՞ս կարող է ռազմիկը կռվել մերկ ձեռքերով և ինչքա՞ն։


Գուցե ձեզ մոտ հարց առաջանա, թե ինչպես է այս պատմությունը կապված բջջային CRM համակարգերի հետ։ Բոլորս էլ կարող ենք համաձայնել, որ ներկայիս բիզնես աշխարհը մի ​​մեծ մարտադաշտ է, որտեղ ընկերությունները պայքարում են հաճախորդների վստահությունը և ուշադրությունը գրավելու համար: Վաճառքի, մարքեթինգի և հաճախորդների սպասարկման թիմերը այն առաջամարտիկներն են, որոնք անմիջական շփում են ունենում պոտենցիալ և առկա հաճախորդների հետ:


Մի քանի տարի առաջ որակյալ ծառայություններ մատուցելու համար այս մասնագետները պետք է ֆիզիկապես իրենց աշխատավայրում գտնվեին, որպեսզի իրենց համակարգիչներից հաճախորդների տվյալներին հասանելիություն ունենային: Այժմ խորհրդատուները և վաճառքի մասնագետները հաճախ ստիպված են լինում այցելել հետաքրքրված և պոտենցիալ հաճախորդներին։ Միանգամայն ակնհայտ է, որ հաճախորդների տվյալներին իրական ժամանակում հասանելիություն ունենալու բացակայության դեպքում այս մարդիկ նման կլինեին այն մարտիկին, որը հայտնվում է ռազմի դաշտում առանց իր զենքի:


Բայց ինչպե՞ս մուտք գործել CRM համակարգ և ստանալ անհրաժեշտ տեղեկությունը գրասենյակից դուրս: Կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու, ով իր անձնական համակարգիչն իր հետ տանում է ամեն տեղ։ Նոութբուքը կարող էր լուծման ավելի լավ տարբերակ լինել, բայց առանց ինտերնետի այն նույնպես բանի պետք չէ: Այս պայմաններում օգնության են գալիս բջջային CRM ծրագրերը:


բջջային CRM համակարգեր, բջջային CRM հավելված, SYSTRONICS, SystroTech, Salesforce

Ի՞նչ է բջջային CRM համակարգը


Բջջային CRM ծրագիրը CRM համակարգի տարբերակ է, որը հասանելի է բջջային սարքերից, ինչպիսիք են սմարթֆոններն ու պլանշետները: Եթե CRM համակարգը հիմնված է ամպային տեխնոլոգիաների վրա, ապա այն կարելի է հեշտությամբ օպտիմիզացնել բջջային հեռախոսների համար: Սակայն բջջային CRM համակարգերը հիմնականում հավելվածներ են, որոնք կարելի է ներբեռնել Google Play Market-ից կամ Apple App Store-ից:


Բջջային CRM հավելվածի առավելությունները


Շատերի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու պետք է ներբեռնեն բջջային CRM հավելվածը և տեղադրեն այն հեռախոսում, եթե արդեն ունեն CRM-ի վեբ տարբերակը: Ի՞նչ առաելություններ է տալիս բջջային CRM հավելվածը: Եկեք տեսնենք միասին:


1. Տվյալների հասանելիություն ամենուր և ցանկացած պահի


Բջջային CRM-ի առավելությունների շարքում հաճախորդի տվյալների հասանելիությունը ցանկացած պահի և ցանկացած վայրում, թերևս, ամենակարևորն է: Այլևս մոնիտորից «կառչած» մնալու կարիք չկա: Բջջային CRM հավելվածների առկայության շնորհիվ ձեր վաճառքի ներկայացուցիչները և հաճախորդի գրասենյակ այցելող խորհրդատուները իրենց ափի մեջ կունենան հաճախորդի բոլոր տվյալները: Նրանք կարող են հեշտությամբ փոխանակել ֆայլեր, թարմացնել պոտենցիալ հաճախորդների և վաճառքի հնարավորությունների մասին տվյալները, պատասխանել հաճախորդների սպասարկամ հարցումների և այլն: Վաճառքի մասնագետների աշխատանքի օպտիմալացումը ուղղակի ազդեցություն ունի վաճառքների աճի վրա:


2․ Հաղորդակցություն և համագործակցություն


Բջջային CRM-ները ավելի արագ են դարձնում հաղորդակցությունը, կապը և համագործակցությունը աշխատավայրում և աշխատավայրից դուրս՝ հաճախորդի գրասենյակում աշխատող մասնագետների միջև: Այժմ հարկ չկա սպասել, որ ձեր վաճառքի ներկայացուցիչները վերադառնան հաճախորդի հետ հանդիպումից այցի մանրամասներով ձեզ հետ կիսելու համար: Նրանք կարող են մուտք գործել իրենց բջջային CRM հավելված և անմիջապես այնտեղ գրանցել հանդիպման մանրամասները: Տվյալները CRM-ում ավտոմատ կթարմացվեն, և դուք կտեղեկանաք վաճառքի մասնագետների և պոտենցիալ հաճախորդների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների մասին: Ավելի արագ է, չէ՞։


բջջային CRM համակարգեր, բջջային CRM հավելված, SYSTRONICS, SystroTech, Salesforce

3․ Գործընթացների արագացում թղթաբանության նվազեցման շնորհիվ


Ի՞նչ եք անում, երբ պոտենցիալ հաճախորդը խնդրում է գնառաջարկ տրամադրել։ Թղթային փաստաթղթեր տրամադրող ընկերությունները խոստովանում են, որ այդ երկարատև գործընթացը ազդում է աշխատանքի արդյունավետության վրա: Բայց դուք կարող եք փաստաթղթեր տրամադրել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով` օգտագործելով ձեր բջջային CRM հավելվածը: Վաճառքի ներկայացուցիչները իրենց հեռախոսներից կարող են հետաքրքրված հաճախորդներին ուղարկել գնառաջարկ և այլ էլեկտրոնային փաստաթղթեր, ինչպես նաև դրանք կցել CRM-ին: Դա հարմար է ինչպես վաճառքի մասնագետների, այնպես էլ ընկերության համար:


Ամփոփելով ասվածը՝ ակնհայտ է դառնում, որ բացի այն առավելություններից, որոնք ձեռք են բերվել բիզնեսը CRM համակարգով ավտոմատացնելու շնորհիվ, ընկերությունները ստանում են նաև լրացուցիչ առավելություններ ՝ օգտագործելով բջջային CRM հավելվածներ:


Բաժանորդագրվեք մեր բլոգին` CRM համակարգերի, դրանց առավելությունների և ձեր բիզնեսի ավտոմատացման մասին ավելին իմանալու համար: Նաև մի մոռացեք հետևել մեզ LinkedIn-ում և Facebook-ում:

bottom of page