Ashkhen
Ամպային CRM համակարգերի 3 առավելությունները
Updated: Dec 24, 2020
Ողջու՜յն,

Եթերում բիզնես աշխարհի մասին եղանակի տեսությունն է՝ ամենաթարմ նորություններով։ Այսօր CRM-ը ամպային է՝ կայուն SaaS-ի հավանականությամբ։ Կատակը մի կողմ, բայց այժմ բիզնեսի աշխարհում տիրում է մի այնպիսի իրավիճակ, երբ ընկերությունները լոկալ և ամպային CRM համակարգերի միջև նախընտրությունը տալիս են ամպայինին։ Եվ այս երևույթը պատահում է այնքան հաճախ, որքան աշնանային երկնակամարում կուտակվում են անձրևաբեր ամպերը։
CRM բառն այժմ բիզնեսի աշխարհում շատ թրենդային է․ բոլորը խոսում են այդ մասին, յուրաքանչյուր ընկերություն, անկախ իր չափից, հասկանում է CRM համակարգ ձեռք բերելու անհրաժեշտությունը, սակայն որոշ մարդիկ դեռևս չեն կողմնորոշվում ամպայի՞ն CRM, թե՞ լոկալ։ Ինչու՞։ Որովհետև դա բառացիորեն հազարավոր դոլլարների ընտրություն է։ Իսկ հիմա պատրաստվեք, որովհետև մեկնելու ենք մի կարճ ճամփորդության` հասկանալու համար լոկալ և ամպային CRM լուծումների միջև եղած տարբերությունները և բացահայտելու վերջինիս առավելությունները։ Պատրա՞ստ եք։ Գնացի՛նք։
Ի՞նչ է ամպային CRM համակարգը
Եթե երբևէ հանդիպել եք «ամպի վրա հիմնված CRM» կամ «cloud-ի վրա հիմնված CRM» արտահայտությունները, այդ է որ կա՝ ամպային CRM-ը։ Այս համակարգի գործառույթը հիմնված է ամպային տեխնոլոգիաների վրա: Պարզ ասած՝ ի տարբերություն լոկալ ծրագրերի, որոնք պահանջում են տեղային սերվերների առկայություն տվյալները պահպանելու համար, ընկերությունը վճարում է մատակարարին ամպային CRM ներմուծված տեղեկատվությունը պահեստավորելու համար։ Դեկսթոփ հավելվածների միջոցով ծրագիր մուտք գործելու փոխարեն՝ հաճախորդների տվյալներին օգտատերերը հասանելիություն ունեն իրենց համակարգիչներից, նոութբուքերից և բջջային սարքերից բրաուզերների միջոցով։

Ըստ SelectHub-ի կողմից վերջերս անցկացված մի հարցման, որն իրականացվել է տարբեր չափերի ավելի քան 500 ձեռնարկությունների շրջանում, ընկերությունների 63%-ը իրենց ընտրությունը տալիս է ամպային CRM լուծումներին, 35%-ը բաց է ինչպես ամպային, այնպես էլ լոկալ համակարգերի համար, և բիզնեսների միայն 2%-ն է վստահում լոկալ ծրագրերին:
Ո՞րն է նման «կողմնակալ» վիճակագրության պատճառը։ Եկեք պարզենք՝ ուսումնասիրելով լոկալ ծրագրերի նկատմամբ ամպային CRM համակարգերի 3 հիմնական առավելությունները՝ տվյալների անվտանգ պահպանում, ճկուն հասանելիություն և հեշտ տեղակայում։
1․ Տվյալների պահպանում և անվտանգություն
Առաջին հարցը, որ բիզնեսները տալիս են, այն է, թե որտեղ են ամպի վրա հիմնված CRM-ները պահպանում տվյալները, իսկ երկրորդը՝ որքանո՞վ են այդ պահեստավորող համակարգերը ապահով։
Ընկերությունները, որոնք ձեռք են բերում լոկալ CRM ծրագրեր, պետք է նաև ունենան ՏՏ մասնագետների թիմ, որը պետք է տեղադրի և կառավարի համակարգը։ Այն ներառում է սերվերների տեղադրում, տվյալների բեռնում, տվյալների կանոնավոր կրկնօրինակում (backup), անհրաժեշտության դեպքում սերվերների սարքավորումների փոխարինում, ծրագրային ապահովման թարմացում։ Ձեր ՏՏ մասնագետները լոկալ CRM համակարգի տեղադրման և հաջող գործունեության միակ պատասխանատուներն են։ Գուցե մեծ բիզնեսները ունենան անհրաժեշտ ռեսուրսները, բայց փոքր և միջին չափի ընկերություններին անհրաժեշտ են շատ ժամանակ, էներգիա, և փող լոկալ CRM-ի սահուն աշխատանքն ապահովելու համար։

Ամպի վրա հիմնված CRM լուծումները, ի տարբերություն լոկալ ծրագրերի, չեն պահանջում որևէ տեղային սերվերի առկայություն անխափան աշխատանքի համար։ Ամպային CRM ներմուծված տվյալները հավաքվում և պահպանվում են մատակարարի տվյալների բազայում։ Պարզ ասած՝ երբ գնում եք ամպի վրա հիմված CRM համակարգ, դուք վճարում եք վաճառողին ձեր տվյալները պահելու և դրանց անվտանգությունը ապահովելու համար։ Ինչևէ, շատ ընկերություններ ունեն կանխակալ կարծիք, թե ամպային տեխնոլոգիաներն ունեն ավելի թույլ անվտանգություն: Բայց, իրականում, ամպային CRM-ների առաջնակարգ մատակարարները ապահովում են հուսալի անվտանգություն ձեր զգայուն տվյալների համար։ Նրանք կոդավորում են տվյալները, իրականացնում են համակարգի մշտական վերահսկողություն և տվյալների հաճախակի կրկնօրինակում (backup):
Ամփոփելով վերը ասվածը՝ մի հռետորական հարց է առաջանում. եթե կարծում եք, որ ձեր տվյալներն ապահով չեն համաշխարհային կարգի CRM համակարգերի մատակարարների տվյալների բազայում, ինչպե՞ս կարող են դրանք ավելի անվտանգ լինել ձեր լոկալ սերվերներում:
2․ CRM համակարգի հասանելիության ճկուն տարբերակներ
COVID-19-ի հետևանքով աշխարհում առաջացած իրավիճակը մեզ բոլորիս մի արժեքավոր դաս սովորեցրեց. ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն հեռավար աշխատանք ապահովող ծրագրային լուծումների մեջ, որոնցից մեկն էլ ամպային CRM-ն է: Ինչո՞ւ։ Ամպային CRM-ները թույլ են տալիս մուտք գործել հարթակ և մուտքագրել տվյալները 24/7 ռեժիմով: Այսինքն՝ դուք կարող եք մուտք գործել համակարգ և մուտքագրել, փոփոխել կամ դիտել տվյալները, եթե ունեք ինտերնետ կապ: Բայց նույնիսկ եթե տվյալ պահին ձեր ինտերնետը հասանելի չէ, ամպային CRM-ները թույլ են տալիս ստեղծել օֆլայն գրառումներ, որոնք հետագայում համաժամեցվում և թարմացվում են համակարգում ինտերնետի առկայության դեպքում:
Եթե լոկալ CRM համակարգերը հասանելի են միայն այն սարքերից, որտեղ ծրագիրը տեղադրված է, ապա ամպի վրա հիմնված CRM լուծումները ավելի ճկուն են այս հարցում։

Ամպային CRM-ները ապահովում են օգտատերերի շարժունակությունը՝ թույլ տալով մուտք գործել ցանկացած սարքից՝ համակարգիչից, նոութբուքից, բջջային հեռախոսից կամ պլանշետից։ Ինչպե՞ս։ Շատ հեշտ։ Ինչպես մուտք եք գործում ձեր Facebook կամ LinkedIn հաշիվ` մուտքագրելով ընդամենը ձեր օգտանունը և գաղտնաբառը, այնպես էլ կարող եք մուտք գործել CRM հարթակ։ Սա հատկապես հարմար է այն ընկերությունների համար, որոնց աշխատակիցները այցելում են հաճախորդների գրասենյակներ: Հիանալի է, չէ՞, որ ամբողջ տվյալների բազան ձեր ափի մեջ է:
3․ Ծրագրի պարզ և արագ կիրարկում
«Ես ուզում եմ մի այնպիսի CRM համակարգ, որի տեղակայումը բարդ է և շփոթեցնող», - չի ասել երբևէ ոչ մի գնորդ։ Ընկերությունները ցանկանում են հնարավորինս արագ ձեռք բերել համակարգը և գործարկել այն, քանի որ հետաձգված ամեն մի րոպեն բացասաբար է ազդում է բիզնեսի գործունեության վրա:
CRM համակարգի ներդնումը չպետք է նման լինի Դա Վինչիի ծածկագրի վերծանման նման բարդ: Այն պետք է լինի հեշտ և պարզ։ Լոկալ CRM ծրագրերի տեղադրումը ենթադրում է տեղային սերվերիների առկայություն և ՏՏ մասնագետների թիմի լիարժեք ներգրավվածություն։ Սա կարող է մարտահրավեր առաջացննել ոչ միայն փոքր, այլ նաև միջին չափի և խոշոր բիզնեսների համար։ Բայց ամպային CRM-ների դեպքում՝ համակարգը ընտրելուց և վճարումը կատարելուց հետո, ընդամենը պետք է ստանալ օգտագործման լիցենզիաները, կատարել որոշակի կարգավորումներ, աշխատակիցներին տրամադրել իրենց մուտքի տվյալները և վերջ, ամեն ինչ պատրաստ է։

Եթե լոկալ CRM ծրագրից անցում եք կատարում ամպայինի, ապա աշխատակիցներին որոշ ժամանակ պետք կլինի նորեկի հետ ծանոթանալու և հարմարվելու համար։ Բարեբախտաբար, CRM-ի մատակարարների մեծամասնությունը առաջարկում է վեբինարներ, առցանց դասընթացներ և շատ ռեսուրսներ, այնպես որ դուք երբեք տեղեկատվության պակաս չեք զգա։ Օրինակ՝ Salesforce Trailhead-ը ամպային CRM-ների մասին սովորելու անվճար հարթակ է: Դրանից բացի, կարող եք նաև անհատական դասընթացներ վերցնել ձեր անձնակազմի համար:
Լավ, հիմա արդեն մտածելու բան ունեք, չէ՞։ Ինչպես Շեքսպիրի Համլետը կասեր՝ «ամպայի՞ն CRM, թե՞ լոկալ, այդ է խնդիրը»։ Դե, գուցե դա ճակատագրական որոշում չէ, բայց միանշանակ կենսական նշանակություն ունի ձեր բիզնեսի համար: Ի տարբերություն Համլետի խնդիրների, ձեր հարցերն ունեն պատասխան, և անվիճելի հաղթողը ամպային CRM-ն է: Իսկ Համլետը թող ապրի իր խնդիրներով : Դ
Մեզ հետաքրքիր է ձեր կարծիքն այս հարցի շուրջ։ Կապվեք մեզ հետ՝ թողնելով մեկնաբանություն, կամ հետևեք մեզ սոցիալական ցանցերում ավելին իմանալու համար։ Եթե ձեզ հարկավոր է ինչ-որ մեկի հետ քննարկել CRM համակարգի ընտրությունը, գրեք մեզ systrotech.salesforce@gmail.com հասցեին։
Շնորհակալություն։ Եթերում SystroTech-ն էր բիզնես եղանակի մասին ամենաթարմ նորություններով։