• Gayane

3+1 կարևոր փոփոխություն բիզնեսում CRM - ի միջոցով

Updated: May 26

Վերջերս ամենուր հնչում է CRM համակարգ բառակապակցությունը և հարցեր են առաջացնում ի՞նչ է դա, ինչի՞ համար է, ի՞նչ է անում, ինչպե՞ս կիրառել․․․․․․․ Մի ընդհանուր պատասխան կա այս բոլոր հարցերին` CRM -ը փոփոխություններ է բերում։


Դե սկզբի համար որպես հայերեն տերմին Customer Relationship Management (CRM) system-ը հնչում է այսպես՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ (ՀՀԿ)։ Այո, մեկ այլ նոր, խորթ հնչող բառ ՏՏ ոլորտից, որը ժամանակ է պահանջում ականջին սովորական դառնալու համար։


Ի՞նչ է անում CRM- ը բիզնեսում

Ժամանակակից աշխարհում դժվար է պահել-պահպանել արդյունավետ հաղորդակցումը հաճախորդ, գործընկեր, մատակարար, առաքիչ և բոլոր այլ հնարավոր աշխատողների հետ։ Միշտ մի բան կարող է կորչել, անհետանալ, թղթի վրայից ջնջվել, մոռացվել։ Դե պատկերացրեք ձեր հարազատի մասին մի բան մոռանաք, ինչքանո՞վ դա կազդի ձեր հետագա հարաբերությունների վրա։ Շատ լավ չի լինի, չէ՞: Գործնական կյանքում էլ իրավիճակը նույնն է, և այս դեպքում CRM համակարգը օգնում է փրկել բոլորի հետ հարաբերությունները։

CRM- ը հրաշքնեեեր է գործում։ Բիզնեսի կյանքը 94․56% - ով հեշտանում է CRM համակարգի օգնությամբ և դուք հնարավորություն եք ունենում կենտրոնանալ ոչ միայն ներկայի, այլ նաև ընկերության հետագա զարգացման և աճի վրա։


Ինչո՞վ կարող է օգնել CRM - ը


1. CRM - ի օգնությամբ կարող եք մի տեղում գրանցել, պահպանել և թարմացնել հաճախորդների կոնտակտային տվյալները, գնումների մասին խոսակցությունը՝ հետագայում հեշտությամբ գտնելու և օգտագործելու համար։


2. Նախորդ կետի համաձայն, դուք արդեն ունեք ձեզ հետ կապ ունեցող բոլոր ներկա, անցյալ և պոտենցիալ հաճախորդների տվյալները, տեսնում եք նրանց բոլոր գործողությունները, հարցումները և դրա շնորհիվ արդեն կարող եք արագացնել որոշում կայացնելու գործընթացը։


3. Կոնվերտացիայի արագացումից և արդյունքները տեսնելուց հետո, կարող եք կատարել հետագա վաճառքների կանխատեսում։ Կանխատեսումների հաշվետվությունները ավելի պարզ պատկերացում են տալիս ձեր վաճառքի խողովակի մասին և ակնհայտ են դարձնում վաճառքների թիրախին հասնելու հետագա քայլերը։


+1․ Դե իսկ վերջում մեկ բոնուս, CRM - ը ինտեգրվում և սինխրոնացվում է ձեր էլ․ փոստի հետ։ Դուք հաճախորդների և պոտենցիալ հաճախորդների մասին լիարժեք պատկերացում կկազմեք առանց տարբեր համակարգեր օգտագործելու։ Օրացույցները և կոնտակտային տվյալները կարելի է տեսնել ցանկացած սարքավորումից, իսկ էլ․ նամակներ կարելի է գրել և կառավարել մեկ աշխատանքային պրոցեսի շրջանակներում։

Դե արդեն ակնհայտ է, չէ՞, որ CRM - ը բիզնես կյանքեր է փոխում։

Մեր բլոգում էլ ավելի շատ ու հետաքրքիր նյութեր ենք գրելու CRM համակարգերի և ընդհանրապես բիզնեսի ավտոմատացման մասին։

Բաժանորդագրվի՛ր մեր նորություններին

Միացի՛ր մեզ և իմացի՛ր ավելին բիզնեսի կառավարման և ավտոմատացման լավագույն համակարգերի մասին։