top of page
  • Writer's pictureAshkhen

6 բան, որ անհրաժեշտ է անել, և ևս 6-ը, որից պետք է խուսափել CV կազմելիս


Գործատուին դիմելիս, առաջին տպավորություն ստանալու համար CV-դ ամենակարևորն է, այնքան, որքան և դու։ Ուշադի՛ր եղիր CV կազմելիս՝ չէ՞ որ այն առաջին «պրոյեկտ»-ը, «պրեզենտացիա»-ն է քո սեփական ես-ի մասին՝ ինքնաներկայացում 1-1,5 էջի սահմաններում՝ առավելագույնս ցույց տալու, թե ինչու հենց ԴՈւ։


Համացանցում բազում tips and tricks կգտնես աշխատանքի դիմելու ողջ գործընթացի մասին՝ կան պահանջներ, որ կտարբերվեն գործատուից գործատու, կան նաև մշտական կանոններ, որոնց հետևելը +1 կլինի ձեր կարմային :)


CV-ն պետք է կազմել հնարավորինս պարզ ու չմոռանալ նշել կոնտակտային տվյալները, եթե կա մեծ աշխատանքային փորձ, ապա սկսեք դրանից ու ամենավերջինից։


Անհրաժեշտ է՝


CV  կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել
  • Ուշադի՛ր կարդա աշխատանքի հայտարարությունը, աշխատանքի բնութագրում նշված կետերը չափազանցություն չեն՝ անգլերենի ազատ տիրապետում, հաշվապահության գերազանց իմացություն․․․ Տրամադրի՛ր իրականությանը համապատասխանող տվյալներ, սխալ կամ կիսատ նշված տվյալները միևնույն է կբացահայտվեն առաջին հարցազրույցի ընթացքում։

  • CV-ն ուղարկելուց առաջ ժամանակ տրամադրի՛ր ու փոփոխի՛ր արդեն գոյություն ունեցող տարբերակը, ամեն գործատուի հետաքրքիր է տեսնել հենց իր ոլորտին կամ հայտարարված հաստիքին հատուկ ինֆո, ու եթե ժամանակին ունեցել ես համապատասխան փորձ, աշխատիր ընդգծել դա, կամ եթե գրված չի՝ ավելացնել։

  • CV-ն գործատուին ուղարկելիս, նամակում 2-3 տողով ներկայացի՛ր, եթե չկա այլ հստակ պահանջ ․ օրինակ՝ CV-ի հետ ունենալ ուղեկցող նամակ (cover letter): Ամեն դեպքում, շատ հակիրճ ինքնաներկայացումը կգրավի գործատուի ուշադրությունը մինչև CV-իդ անցնելը։

  • Մասնագիտական հմտություններ բաժնում գիտելիքները թվարկի՛ր ավելի դասակարգված, սկզբում նշելով նրանք, որոնց ավելի լավ ես տիրապետում ու ավելի խորը գիտելիքներ ունես։

  • Եթե գործատուն հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է CV-ի փոխարեն ուղարկել հենց կազմակերպության կողմից տրամադրվող application form-ը, ապա մի՛ զլացիր, լրացրու՛ և ուղարկի՛ր այն, քանի որ նշված հարցերին պատասխանելը գործատուին հնարավորություն է տալիս ավելի հստակ տեղեկատվություն ստանալ քո մասին։

  • Կամավորական փորձը, նույնիսկ գործի հետ կապ չունեցող, և մասնագիտական դասընթացները կարևոր լրացուցիչ տեղեկություն են։

Երբեք պետք չէ՝


CV կազմելիս պետք չէ անել
  • Ժամանակի ընթացքում ազատվի՛ր chemasi@orinak.ru էլ․հասցեից, որը հավանաբար ձեռք ես բերել, երբ 2004թ․-ին առաջին անգամ մտար օնլայն աշխարհ, դա արդեն պետք է մնա քո մութ անցյալում ։) Փոխարենը լավ է դիտվում դասական անուն․ազգանուն տարբերակը։

  • Ծեծված թեմա է, բայց հայերեն ուղեկցվող namak@ translitov chgrel!

  • Անձնական կյանքին վերաբերող մանրամասները կարևոր չեն լավ գործատուի համար՝ ամուսնական կարգավիճակն ու երեխաների առկայությանը վերաբերող մանրամասները պետք է շրջանցել։

  • CV-ն upload մի՛ արա cloud:

  • Նկարը CV-ում առաջին ու ամենակարևոր դերը չի կատարում, առկայության դեպքում, այն պետեք է լինի business casual (որտեղ երկու բաղադրիչներն էլ կարևոր են):

  • Ցավով եմ նշում, բայց նորավարտ դիմորդների մեջ հանդիպում են երիտասարդներ, որոնց փոխարեն դիմում է մայրիկը կամ հայրիկը, եղի՛ր անկախ և ինքնավստահ, մայրիկի գովասանքը գործնականում կարող է նույնիսկ վնասել քո վարկանիշին։

Հ․Գ․Կիսվեմ սուբյեկտիվ կարծիքով, լուրջը՝ լուրջ, բայց եղել են նաև դեպքեր, երբ մի թեթև հումորը չի խանգարել։)


85 views0 comments
bottom of page