Առաջարկվող Ծառայություններ

 

ERP & CRM ծրագրերի խորհրդատվություն, մշակում և ներդնում 

ՍիստրոՏեխ ընկերությունը, SYSTRONICS ընկերության հետ համատեղ, առաջարկում է ERP & CRM ծրագրերի խորհրդատվություն, մշակում և ներդնում , ինչպես նաև հետվաճառքային սպասարկում։ Մենք մասնագիտացված ենք մի շարք ամենահայտնի ERP և CRM համակարգերում և հանդիսանում ենք Salesforce, Sage, Microsoft, SAP և Epicor կազմակերպությունների հավաստագրված գործընկերը:

 

Մեր գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • բիզնես պահանջների հավաքագրում և գնահատում, բիզնես գործընթացների ավտոմատացման նախագծում 

  • CRM համակարգերի խորհրդատվություն, ներդնում, վաճառքի (և այլ) բաժինների աշխատանքի ավտոմատացում,  հետվաճառքային սպասարկում

  • ERP համակարգերի խորհրդատվություն, ներդնում, ինչպես նաև  հետվաճառքային սպասարկում

 

Բիզնես կառավարման համակարգերի պատվերով մշակում

Բիզնես գործընթացների ավտոմատացումը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, արագությունը  և արտադրանքի որակը՝ նվազեցնելով մարդկային սխալների հավանականությունը։

Մեր կողմից առաջարկվող հիմնական ծառայություններն են՝

  • բիզնես գործընթացների վերլուծություն և պահանջների հավաքագրում

  • բիզնես գործընթացների ավտոմատացման ծրագրերի նախագծում, մշակում, կառուցում և ներդնում

  • հետվաճառքային սպասարկում

 

Ծրագրային հավելումների (add-on) մշակում Sage 300-ի համար

ՍիստրոՏեխ ընկերությունը, SYSTRONICS ընկերության հետ համատեղ, առաջարկում է մի շարք ծրագրային հավելումների՝ add-on-ների մշակում Sage 300 ERP-ի համար։ Մեր կողմից մշակված ծրագրային հավելումները ինտեգրվում են Sage 300-ի հետ և զգալիորեն բարելավում վերջինիս ֆունկցիոնալությունը։ Մեր ծրագրային հավելումները վաճառվում են ամբողջ աշխարհով մեկ՝ համապատասխանեցված լինելով տարբեր ոլորտներում առկա պահանջներին։